ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների մրցույթ՝ ՀԿ-ների համար

ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների մրցույթ՝ ՀԿ-ների համար
17.02.2015 | 13:03

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ ըստ հետևյալ անվանակարգերի.

• Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում,

• Հասարակության շրջանում զինվորի կերպարի արժևորումը՝ որպես երիտասարդ հերոսի մարմնավորում,

• Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացում: Թեմայի օգտագործումը ՀՀ և սփյուռքի մատաղ սերնդի դաստիարակության գործընթացներում,
• Ցեղասպանություն և մշակույթ,
• Հայոց ցեղասպանության վերապրածներ. պատմություններ, հիշողություններ, վավերապատումներ,
• Հայ ժողովրդի ինքնապաշտպանության հերոսական էջեր. անցյալի դասերը և ապագայի մարտահրավերները,
• ՀՀ անվտանգության, Հայոց ցեղասպանության հիմնահարցում հայանպաստ համաշխարհային կարծիքի ձևավորմանն աջակցող ծրագրերի իրականացում,
• Հայ ժողովրդի երախտավորներ. գործի և հիշատակի ոգեկոչում,
• Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես ցեղասպանությունների կանխարգելման կարևոր քայլ,
• Ցեղասպանության զոհ դարձած ազգերի համագործակցության խթանում,
• Հայության խնդիրներն ու իրավունքները Թուրքիայի Հանրապետությունում,
• Հայոց ցեղասպանության՝ իբրև մարդկության դեմ գործած հանցագործության հետապնդման թղթածրարի պատրաստում,
• Հայոց ցեղասպանության համար պատասխանատվության միջազգային իրավական հիմքերի վերլուծություն:

Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ներկայացված յուրաքանչյուր անվանակարգի համար հատկացվող գումարը չի կարող գերազանցել.

• Վերարտադրողական առողջությանը վերաբերող անվանակարգում՝ 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ,
• Մերօրյա հերոսների փառաբանմանն ուղղված անվանակարգում՝ 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ:

Դրամաշնորհային մրցույթում հաղթած հասարակական կազմակերպությունը պետք է դրամաշնորհային ծրագրերի իրականացումն սկսի ոչ շուտ, քան 2015 թվականի ապրիլի 1-ը և ավարտի ոչ ուշ, քան 2015 թվականի նոյեմբերի 15-ը:
Մրցույթին մասնակցելու համար մրցութային հայտը պետք է ներկայացվի 2015 թվականի փետրվարի 16-ից մինչև 2015 թվականի մարտի 17-ը` ժամը 12:00-ը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 11:00-16:00 (ընդմիջում՝ 13:00-14:00), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374 10 56 79 22:
Այլ մանրամասների կարող եք ծանոթանալ, ինչպես նաև հայտի, ծրագրի և ֆինանսական նախահաշվի ձևերը կարող եք ներբեռնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի heh.am պաշտոնական ինտերնետային կայքից:

Դիտվել է՝ 1016

Մեկնաբանություններ